Միացյալ Նահանգներն առաջարկել է հանդիպման ձևաչափ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի ու Եվրոպայի ներկայացուցիչների մասնակցությամբ՝ հնարավոր խաղաղ բանակցությունների շրջանակում՝ հայտնել է ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին: Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ նման հանդիպումը հնարավոր կլինի միայն ՈՒկրաինայի և ԱՄՆ-ի միջև արդեն իսկ կայացած բանակցությունների արդյունքները վերլուծելուց հետո։               
 

Ալեք Ենիգոմշյան. Տղաները պատրաստ չեն զիջման

Ալեք Ենիգոմշյան. Տղաները պատրաստ չեն զիջման
24.07.2016 | 17:11

Տղաները գիտեն, թե ինչի համար են պայքարել և իրենք պատրաստ չեն զիջման՝ Խորենացի փողոցում տեղի ունեցող հանրահավաքի ժամանակ հայտարարեց «Հիմնադիր խորրդարան»-ի անդամ Ալեք Ենիգոմշյանը։

«Ինչքան մեր ժողովուրդն իր աջակցությունը և զորակցությունը հայտնի այդ տղաներին, այնքան մեր բոլորի նպատակները կմոտենան իրականությանը», - ասաց Ենիգոմշյանը։ Նա ասաց, որ այս օրերին տասնյակ քաղաքացիներ բերման են ենթարկվում։ «Այս օրերի ընթացքում բռնատիրական միջոցները շարունակվել են, տասնյակ քաղաքացիներ շարունակվում են բերման ենթարկվել և ձերբակալվել։ Եթե իշխանություններին թվում է, որ այս միջոցներով պայքարող ժողովրդի կամքը և վճռականությունը կոտրելու են, իրենք տեսնում են դրա ճիշտ հակառակը՝ ամեն օր տղաներին աջակցողների թիվն ավելանում է», - հայտարարեց «Հիմնադիր խորրդարան»-ի անդամը։

Ենիգոմշյանը կոչ արեց ոստիկաններին՝ չենթարկվել ապօրինի հրամաններին, ձեռք չբարձրացնել սեփական ժողովրդի վրա, ժողովուրդը, ՊՊԾ գնդում գտնվող տղաները, ինչպես Ենիգոմշյանն ասաց, պայքարում են նաև ոստիկանների համար։ «Մենք բոլորս միայն սպասենք, որ ողջամտությունը կդառնա համատարած և վարչախումբը կգիտակցի, որ այլևս ժողովուրդը պատրաստ չէ լռելու։ Սա վերջն է՝ մենք կամ երկիր ենք կորցնում, կամ ժողովուրդը հաղթանակելու է», - հայտարարեց «Հիմնադիր խորրդարան»-ի անդամը։

Դիտվել է՝ 2302

Մեկնաբանություններ